Բաքուն միշտ էլ պրովոկացիաների է դիմել. ԱԳ փոխնախարար
Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկու քայլ հետ, այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
ԱԳ փոխնախարարը խոսեց նաև արձագանքների մասին՝ նկատելով, որ արդեն 58 երկիր, 10 միջազգային կազմակերպություններ ողջունել են գործընթացը, շատերը նշել են Հայաստանի կարևոր դերն այս հարցում:
«Մենք նաև հայտարարեցինք, որ պատրաստ ենք քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները: Այդ հայտարարությանը դեռևս չկա արձագանք»,-ասել է Հովհաննիսյանը:
Նա նաև պատասխանել է այն դիտարկմանը, որ վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն ու հայտարարություններն ավելի ագրեսիվ են դարձել.
«Սա նոր գորճելաոճ չէ: Թե՛ անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում:
Հիմա, իհարկե, շատ կարևոր գործիք ունենք, դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում: Միջազգային հանրությունը գիտակցում է, որ կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի»:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը պետք է հրաժարական տա. լարված իրավիճակ՝ Թուրքիայում
Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են: Երթերի և ցույցերի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Ստամբո...
Հանգիստ նստեք տեղներդ. Ալեն Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հորդորել է կոռեկտության դասեր տալ ոչ թե ը...
Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Փաշինյան
Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Այս մասի...
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը, հայտնել է իր ընտանիքը։ Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ո...