Ձեզ պատերով կտամ․ Փաշինյան
ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղարաբաղյան հարցին և նշել․
«Սերժ Սարգսյանն առաջինն էր, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ և ասեց՝ կապիտուլյացիա։ Այն բանակցային բովանդակությունը, որ թողել էր Սարգսյանը, այդ կետից որևէ հնարավոր գործողություն չկար, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լիներ ձևակերպել, քան կապիտուլյացիա։ Եթե կար, թող այդ գործողությունն աներ։ Իրենց ամբողջ գործն ինչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ իմ վզին։
Բոլորն ասում են՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Բան չկա բանավիճելու, ձեններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ։ Եթե բանավիճում եք, եկեք խոսենք։ Ես ասում եմ՝ Ձեզ հետ չեմ բանավիճի, ձեզ պատերով կտամ և ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, երեքիդ էլ վերաբերում է։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»,- ասել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Պապիկյանը՝ սահմանի երկայնքով կրակոցների մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հնչած կրակոցներին։ Նա նշել է...
Պարոն վարչապետն ուներ թերություն. Աղազարյան
Սա քաղաքական ճնշում է, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Այդ մասին ԱԺ–ում հատյարարեց նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգ...
Ինձ ապտակող չի ծնվել. Սարիկ Մինասյան
Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր գյումրեցին իր ընտրությունը կկատարի, վաղը կտեսնեք: Այս մասին իր ք...
Արմեն Գրիգորյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակման մասին
ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, խաղաղո...