Ալիևը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» համար միջազգային կոնսորցիում ստեղծելու ծրագրի մասին
Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն առաջ է մղվում Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանի և Ուզբեկստանի բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ երկրի հիմնական հատվածում ծրագրի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել եկող տարի, իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում դրանք արդեն մեկնարկել են։
Ըստ նրա՝ Բաքվի դիրքորոշման համաձայն՝ Նախիջևանի երկաթգիծը պետք է դառնա Ադրբեջանի երկաթուղային համակարգի բաղադրիչը։ Այս շրջանակներում ծրագրվում է ձևավորել միջազգային կոնսորցիում այն պետությունների ու ընկերությունների համար, որոնք ցանկանում են ներգրավվել նախագծում, կատարել ներդրումներ, ստանալ եկամուտներ և միաժամանակ ունենալ այս մայրուղով փոխադրումների երաշխավորված ծավալներ։
Ալիևը նաև փաստել է, որ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմին այդ մասին պարբերաբար տեղեկացնում են ամերիկացի գործընկերները։
«Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,– ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հավելել է, որ ծրագրի նկատմամբ տարբեր ընկերությունների հետաքրքրվածության դեպքում հնարավորություն կա մասնակցելու ստեղծվող միջազգային կոնսորցիումին։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...