Կառավարությունը պետք է հրաժարական տա. լարված իրավիճակ՝ Թուրքիայում
Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են:
Երթերի և ցույցերի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված և կալանավորված Էքրեմ Իմամօղլուին:
«Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», «Իրավունք, օրենք, արդարություն», «Կառավարությունը պետք է հրաժարական տա»,- վանկարկել են ցուցարարները։
Ստամբուլում ակտիվիստներից մեկը հենց բողոքի ակցիայի ժամանակ պատռել է Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը (թուրք առաջնորդը ոչ վաղ անցյալում այդ գրքի մի օրինակ նվիրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին)։ Իսկ Էսքիշեհիրում ցուցարարները կազմակերպել են թուրք ազգայնականների առաջնորդ և Էրդողանի զինակից Դևլեթ Բահչելիի խորհրդանշական հուղարկավորությունը։
Ընդդիմության տվյալներով՝ միայն Ստամբուլում փողոց է դուրս եկել մոտ մեկ միլիոն մարդ` չնայած նրան, որ իշխանությունները Ստամբուլում հավաք անցկացնելու արգելքը երկարաձգել են մինչև մարտի 27-ը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն միշտ էլ պրովոկացիաների է դիմել. ԱԳ փոխնախարար
Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկո...
Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Փաշինյան
Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Այս մասի...
Հանգիստ նստեք տեղներդ. Ալեն Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հորդորել է կոռեկտության դասեր տալ ոչ թե ը...
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը, հայտնել է իր ընտանիքը։ Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ո...