Քաղաքականություն

Զելենսկու աղմկահարույց խոստովանությունը․ խաբել է Թրամփին Ռուսաստանի հարցում

Զելենսկու աղմկահարույց խոստովանությունը․ խաբել է Թրամփին Ռուսաստանի հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ խաբել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի դեմ հարվածների համար Ուկրաինայի զինված ուժերի կողմից Starlink համակարգի օգտագործման…

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ խաբել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի դեմ հարվածների համար Ուկրաինայի զինված ուժերի կողմից Starlink  համակարգի օգտագործման հնարավորության վերաբերյալ։ Նման հայտարարություն նա արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԲԿ-Ուկրաինան»։


Զելենսկու պնդմամբ՝ իրեն մոլորության մեջ են գցել ուկրաինացի զինվորականները, որոնք նրան ասել են, թե SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն իբր համաձայնություն է տվել Ուկրաինայի զինված ուժերի հարվածների համար Starlink- ի օգտագործմանը։ Ուկրաինայի նախագահ  խոսքով՝ Թրամփի հետ հաջորդ հանդիպման ժամանակ նա նրան տեղեկացրել է Մասկի ենթադրյալ համաձայնության մասին:


«Հետո ես երկրորդ հանդիպումն ունեցա ԱՄՆ նախագահի հետ։ Նա ասաց, որ ես կարծես խաբել եմ իրեն, քանի որ Մասկը մերժել է Ուկրաինային Ռուսաստանի տարածքում Starlink- ի օգտագործելու հարցում։ Ես վերադարձա մեր պաշտպանության նախարարություն, և նրանք ասացին, որ գուցե այդպես էլ եղել է», - խոստովանել է Զելենսկին։


Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության միջոցների լուրջ պակասի պայմաններում Զելենսկին փորձել է Մասկից թույլտվություն ստանալ՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար անօդաչու թռչող սարքերում Starlink օգտագործելու՝ միաժամանակ գործողության շառավիղը սահմանափակելով երկու հարյուր կիլոմետրով։ Պարբերականի տեղեկություններով՝ այդ հարցը բարձրացվել է հուլիսին Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի հանդիպման ժամանակ, սակայն ամերիկացի առաջնորդը, ըստ ամենայնի, չի աջակցել այդ գաղափարին։ Թերթի աղբյուրների կարծիքով՝ Մասկը նույնպես թույլտվություն չի տա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250