Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Այս որոշումը կայացվել է Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցի հետ կապված: Վերջինս տարծաշրջանային այցի շրջանակում, իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և հրապարակել Արցախի դրոշը:
Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին հայտնել են, որ գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի դրա համար։
Ընդգծվել է, որ այս քայլը անընդունելի է և գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի դրա համար:
Նշենք, որ հրապարակումն արդեն հեռացվել է Շտայնմայերի էջից։
Հիշեցնենք՝ տարծաշրջանային այցի շրջանակում, Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել։

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի դիրքորոշումը, չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը. ՌԴ Պետդումա
ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարվելը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Նման հայտարարություն...
Ադրբեջանի և ՀՀ-ի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել. Ալիև
«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց խաղաղության բանակցությունների համար, և ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստ...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...
Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Թու...