Դատախազությունը` Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրության մասին
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրու նախկին քաղաքապետ, Գյումրու ավագանու թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ:
Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համացանցում է հայտնվել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:
«Անկախ դիտորդը» հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է ձայնագրությանը՝ նշելով, որ դրանում հնչած հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահները։
«Ես երաշխավորում եմ, որ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան: Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք ի գիտություն ենք ընդունելու, և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սոցապ նախարարությունը զգուշացնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով քաղաքացիներին չտրամադրել անձնակ...
«Ոսկու աշխարհ»-ում վտանգավոր է աշխատելը. «Ժողովուրդ»
Վաղարշ Աբրահամյանը, որ Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ...
Լրագրողը պատահմամբ ավելացվել է ԱՄՆ վարչակազմի խմբային քննարկմանը
The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար ավելացվել է ԱՄՆ վարչակազմի խմբային զրույցին, որտեղ քննարկվուն էր Եմենի հութինե...
Starlink–ն այլևս հասանելի է Հայաստանում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել է, որ Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում:Նա գրառ...