«Ոսկու աշխարհ»-ում վտանգավոր է աշխատելը. «Ժողովուրդ»
Վաղարշ Աբրահամյանը, որ Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ պայմաններ չի ստեղծում իր կենտրոնի աշխատակիցների համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ օրաթերթը շարունակում է ստանալ բողոքներ ոսկու վաճառքով զբաղվողներից, որ ամեն քառակուսի սանտիմետրում սեղանիկ է դրված «Ոսկու աշխարհում», իսկ պետքարան, անվտանգության մուտքեր և էլ չասած՝ մեքենաների կայանման հարմարություններ պարզապես չկան ամենաաշխույժ առևտրի այդ կենտրոնում:
«Իհարկե, կա ավտոկայանատեղի, բայց Վաղարշ Աբրահամյանի և իր թիմակիցների համար է. շարքային վաճառականին անհասանելի է առևտրի կենտրոնի կայանատեղին:
Նկատենք, որ Վաղարշ Աբրահամյանը, որ գերշահույթներ է ստանում բիզնեսի այդ տեսակից, չի կարողանում պաշտպանել անգամ անվտանգության աշխատակիցների ընտրության հարցը, այնպես կազմակերպել, որ իրապես անհնար լինի թանկարժեք մետաղների վաճառքի սեղանիկներում գողություն անելը»,- գրել է օրաթերթը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացավ, որ մարտի 23-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, օգտվելով աշխատակցուհու՝ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրութունից, Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ․-ն գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր։
Նմանատիպ հոդվածներ
Սոցապ նախարարությունը զգուշացնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով քաղաքացիներին չտրամադրել անձնակ...
Դատախազությունը` Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրության մասին
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրու նախկին քաղաքապետ, Գյումրու ավագանու...
Լրագրողը պատահմամբ ավելացվել է ԱՄՆ վարչակազմի խմբային քննարկմանը
The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար ավելացվել է ԱՄՆ վարչակազմի խմբային զրույցին, որտեղ քննարկվուն էր Եմենի հութինե...
Սպիտակցի Հայկոյի որդուն արդարացրել են
Հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, 1 մեկ տարի անց արդարացվեց։ Այդ մասին հայտնում են փաստաբաններ Էրիկ...