Լրագրողը պատահմամբ ավելացվել է ԱՄՆ վարչակազմի խմբային քննարկմանը
The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար ավելացվել է ԱՄՆ վարչակազմի խմբային զրույցին, որտեղ քննարկվուն էր Եմենի հութիների ուղղությամբ հարվածները:
Ըստ Ջեֆրի Գոլդբերգի, մարտի 11-ին նա Signal մեսենջերում միացման հարցում է ստացել մի օգտատերից, ով իրեն ներկայացրել է որպես Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլց։ Մի քանի օր անց լրագրողը ծանուցում է ստացել, որ իրեն ընդգրկում են «Houthis PC Close Group» կոչվող չաթում։
Բացի Ուոլսից, մեսենջերի խմբում եղել են պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջ.Դ.Վենսը:
Գոլդբերգն ասել է, որ ինքը հետևել է «հետաքրքրաշարժ քաղաքական քննարկման», որտեղ Վենսը համաձայն չէ Հութիներին անհապաղ հարվածելու Թրամփի որոշման հետ և առաջարկել է հետաձգել ռմբակոծությունը:
Նամակագրության իսկությունը լրագրողին հաստատել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզը. «Դա կարծես հաղորդագրությունների իսկական շղթա է, և մենք հետաքննում ենք, թե ինչպես է պատահաբար ավելացվել ձեր համարը դրան»:
Նմանատիպ հոդվածներ
Սոցապ նախարարությունը զգուշացնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով քաղաքացիներին չտրամադրել անձնակ...
Սպիտակցի Հայկոյի որդուն արդարացրել են
Հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, 1 մեկ տարի անց արդարացվեց։ Այդ մասին հայտնում են փաստաբաններ Էրիկ...
ՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանը նոր պահանջներով է հանդես գալիս՝ ցույց տալով, որ իրեն պետք է գործընթ...
«Ոսկու աշխարհ»-ում վտանգավոր է աշխատելը. «Ժողովուրդ»
Վաղարշ Աբրահամյանը, որ Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ...