Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Խոտ գյուղում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
Նմանատիպ հոդվածներ
ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան ղուկասյանի ձերբակալության լուրերի մասին
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել․«Կուսակցությունը մշտապես գործել է թափանցիկության սկզբունքով և ձգտել է հանր...
Ովքեր կարող են ձեռք բերել արտոնյալ փաթեթներ՝ տրանսպորտի համար
Արտոնյալ փաթեթներ ձեռք բերելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող ե...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Փետրվարի 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված...
Նոր տեղեկություններ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակի մասին
Երկկողմանի թոքաբորբով տառապող Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, թեև գիտակցության կորուստ...