Ովքեր կարող են ձեռք բերել արտոնյալ փաթեթներ՝ տրանսպորտի համար
Արտոնյալ փաթեթներ ձեռք բերելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են դիմել վարչական շրջանների մասնաշենքեր (թաղապետարաններ), «Թելսել» գրասենյակներ կամ այցելել transport.yerevan.am կայք։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ մինչև ս.թ. փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները (բացառությամբ անվճար ուղևորափոխադրման իրավունքի կրողների) կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։
Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝
Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,
մինչև 8 տարեկան երեխաները,
ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,
ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք,
ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,
4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր:
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից
Ուսանողներ– 15% զեղչ
63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
Դպրոցականներ – 20% զեղչ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր տեղեկություններ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակի մասին
Երկկողմանի թոքաբորբով տառապող Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, թեև գիտակցության կորուստ...
Փրկարար ծառայությունը՝ ավտոճանապարհների վիճակի մասին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ փակ ե...
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «...
Նշված հասցեներում լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանք...