Հարյուր հազարավոր մարդիկ ստորագրել են Իլոն Մասկին քաղաքացիությունից զրկելու նպատակով

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը  հրապարակել է խնդրագիր, որը պահանջում է Կանադայի քաղաքացիությունից զրկել ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկին՝ պատճառաբանելով, որ նա «զբաղված է իրենց երկրի ազգային շահերին հակասող գործունեությամբ»: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մինչ այժմ խնդրագիրը ստորագրել է մոտ 160 000 մարդ։


Խնդրագրում ասված է․ «Մենք՝ Կանադայի ներքոստորագրյալ քաղաքացիներս, կոչ ենք անում վարչապետին չեղյալ համարել Իլոն Մասկի երկքաղաքացիության կարգավիճակը և անհապաղ չեղարկել նրա կանադական անձնագիրը»։ 


Որոշման մեջ բերված պատճառները ներառում են Մասկի կողմից «իր հարստության և ուժի» օգտագործումը Կանադայի ընտրությունների վրա ազդելու համար, ինչպես նաև նրա կապն օտարերկրյա կառավարության հետ, «որը փորձում է ոչնչացնել Կանադայի ինքնիշխանությունը»:


Հաղորդվում է, որ ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2025 թ. հունիսի 20-ը։ 



Քաղաքականություն