![Մեծ Բրիտանիայում ալյևս «ելք չկա»](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-07/67a5902299e0b.webp)
Մեծ Բրիտանիայում ալյևս «ելք չկա»
![Մեծ Բրիտանիայում ալյևս «ելք չկա»](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-07/67a5902299e0b.webp)
Բրիտանիան սնանկության եզրին է, և բյուջեն համալրելու բոլոր հնարավոր ուղիները միայն բարդացնում են իրավիճակը, գրում է բրիտանացի քաղաքական գործիչ Դեյվիդ Ֆրոստը Telegraph թերթի հոդվածում։
«Ելք չկա, հարկերի բարձրացումը չի կարող բարձրացնել եկամուտները, իսկ լեյբորիստները չեն կարող խթանել տնտեսական աճը կամ կրճատել ծախսերը», - ասել է Ֆրոստը:
Նրա խոսքով՝ գանձապետարանի կանցլեր Ռեյչել Ռիվզը ստիպված է կրկին բանակցել բյուջետային անվտանգության գրասենյակի հետ՝ բյուջեի ծախսերի աուդիտի ֆոնին։
«Երեք ամսվա ընթացքում գանձապետարանի մեծ բյուջեի պլանը հնացել է: Բյուջեի դեֆիցիտը կարող է հասնել 20 միլիարդ ֆունտի: Հարկերի բարձրացումը կհանգեցնի ռեցեսիայի, բյուջեի ծախսերի կրճատումը ընտրողների կողմից չի գնահատվի, իսկ օրենքի էական մասշտաբով փոփոխությունը կհանգեցնի անցանկալի հետևանքների», - ասել է քաղաքական գործիչը:
Ֆրոստը նաև նշում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն արագորեն նվազում է վառելիքի բարձր գների, անվերահսկելի ներգաղթի և հետկովիդային տնտեսական շոկի պատճառով։ Գանձապետարանին մնում է միայն վարկերը, որոնք պետք է մարվեն։ Հարկային բեռի, պետական պարտքի և բյուջեի ծախսերի անընդհատ աճը տնտեսությունն ավելի ու ավելի է մոտեցնում անդունդին։
Քաղաքական գործիչը կանխատեսում է, որ կանցլեր Ռեյչել Ռիվզը կարող է միայն հույս ունենալ, որ պարտքի ռումբը կպայթի իր հրաժարականից հետո
Ռիվզն ավելի վաղ ասել էր, որ Բրիտանիայի տնտեսական պայմանները վատթարագույնն են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա ասել է, որ բրիտանական տնտեսությունը լճացած է և 2010-24 թվականների պահպանողական կառավարությունը որակեց որպես քաոս և քաղաքական անպատասխանատվություն: