Քաղաքականություն
Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ «Փաստինֆո»
Edita
ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Իրավապահ մարմիններում մեր աղբյուրները հաստատեցին մեր տեղեկությունները։ «Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից չեն հերքել հետախուզման մասին տեղեկությունն՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Փորձում ենք քրեական վարույթի մանրամասները պարզել նաև վարույթն իրականացնող մարմնից։ ՔԿ-ից, սակայն, ևս առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։
Ավելի վաղ Վահե Հակոբյանի անունը շրջանառվում էր կոռուպցիոն բնույթի գործի շրջանակներում։ Բացի այդ՝ ԶՊՄԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։
Նմանատիպ հոդվածներ
5 օր առաջ Մարությանը շուրջ 10 միլիոն դրամ հատկացրեց նոր ծառայողական մեքենա գնելուն. Խաժակյան
WRed
Թուրքական իշխանությունները հայտնել են Սև ծովում երկու նավթատար նավերի հրդեհների մասին
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Ուժի մեջ է մտել Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը
WRed