Ավելի քան 50 չվերթ Վիետնամում չեղարկվել է՝ թայֆունի պատճառով

Վիետնամի կենտրոնական հատվածին մոտեցող «Կալմաեգի» թայֆունի հետևանքով ավելի քան 50 ավիաչվերթ չեղարկվել կամ վերաուղևորվել է։ Այս մասին հայտնել է տեղական VnExpress լրատվական պորտալը։


Եղանակային պայմանների սպասվող վատթարացման ֆոնին, ազգային ավիափոխադրող Vietnam Airlines-ը ստիպված է եղել փոփոխություններ կատարել ժամանումների և մեկնումների բազմաթիվ չվացուցակներում։


Ըստ հաղորդման՝ նոյեմբերի 6-ից 7-ը դադարեցվել են Հոշիմին քաղաքի և Վիետնամի կենտրոնական շրջանների մի շարք օդանավակայանների միջև իրականացվող չվերթները։ Մայրաքաղաք Հանոյի և կենտրոնական քաղաքների միջև մի շարք չվերթներ տեղափոխվել են ավելի վաղ ժամի՝ կանխատեսվող վատ եղանակի պատճառով։


Վիետնամի հիդրոմետեորոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնի տվյալներով՝ «Կալմաեգի» արևադարձային փոթորիկը, որը Հարավչինական ծով մուտք գործած այս տարվա 13-րդ թայֆունն է, առաջացնելու է ուժեղ քամիներ և հորդառատ անձրևներ երկրի կենտրոնական շրջաններում։


Իշխանությունները նախազգուշացրել են բնակչությանը խուսափել ծովային երթևեկությունից և ձեռնարկել անվտանգության միջոցներ հնարավոր փոթորկային ալիքների ու ջրհեղեղների դեպքում։

Քաղաքականություն