Լուկաշենկոն կոչ է անում ուկրաինացիներին տեղափոխվել Բելառուս
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր վերջին ելույթում դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ առաջարկելով տեղափոխվել Բելառուս։ Նրա խոսքով՝ ուկրաինացի ընտանիքներին երկրում կապահովեն նույն պայմաններով, ինչ բելառուսներին՝ կրթության և առողջապահության ոլորտներում։
«Խնդրում եմ, եկե՛ք, ուկրաինացիներ։ Ձեր ընտանիքներին և երեխաներին կապահովենք արժանապատիվ կյանքով՝ ինչպես մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա հայտարարությունն արվել է այն պահին, երբ Բելառուսը շարունակում է աջակցել Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայի դեմ։ Ավելի վաղ Լուկաշենկոն խոսել էր նաև այլ երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ Պակիստանից աշխատուժ ներգրավելու մասին՝ բնակչության արտահոսքը լրացնելու նպատակով, սակայն այդ նախաձեռնությունը չիրականացվեց։
Նմանատիպ հոդվածներ
Լարսը բաց է, ռուսական կողմում կա մոտ 547 կուտակված բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մար...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՔԾ-ն հրավիրել է Ալբերտի մայրիկին քննչական ծառայություն` քաղաքական բացահայտումների համար. Արտակ ՀովհաննիսյաՆ
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյան գրառում է արել. «Պատերազմի օրերին եւ հետո բազմիցս շոշափվե...
Մենք մեծ հույս չունենք վաղվա հետ կապված. Ռուբիո
Միացյալ Նահանգները մեծ սպասումներ չունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցություններից։ Այս մասին...
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության շրջանակներում այսօր ռազմական ուղղաթիռները կրկին թռիչքներ են իրականացրել
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության շրջանակներո...