Իսրայելը հորդորել է Նյու Յորքի հրեաներին լքել քաղաքը․ մանրամասներ
Իսրայելի սփյուռքի գործերի նախարար Ամիխայ Շիկլին կոչ է արել Նյու Յորքի հրեաներին լքել քաղաքը՝ արձագանքելով Զոհրան Մամդանիի քաղաքապետ ընտրվելուն։ Նախարարը Մամդանիին ներկայացրել է որպես «ՀԱՄԱՍ-ի կողմնակից» և հայտարարել, որ «քաղաքի ազատության կրակը մարել է»։
Շիկլիի խոսքով՝ Նյու Յորքը «գնում է դեպի այն նույն անկումը, ինչին արդեն հասել է Լոնդոնը», իսկ քաղաքի շուրջ 1,3 միլիոն հրեաներից բաղկացած համայնքը «չպետք է լավի սպասի նոր քաղաքապետից»։
Զոհրան Մամդանին՝ Ուգանդայից ծագումով քաղաքական գործիչ և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ձախ թևի ներկայացուցիչ է։ Նա բազմիցս քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում՝ դրանք բնութագրելով որպես «ցեղասպանական պատերազմ», սակայն միաժամանակ ընդգծել է, որ չի աջակցում ՀԱՄԱՍ-ին և 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը համարում է ռազմական հանցագործություն։





























