Ձեզ երկու շաբաթ ժամանակ. Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, գործադիրի անդամներին երկու շաբաթ ժամանակ տվեց։


Վերջինս հայտարարել է՝ ամեն ինչ պետք է լինի էլեկտրոնային եղանակով։


«Միայն, բացառապես՝ էլեկտրոնային տարբերակով, ոչինչ, թող գույքը չօտարվի, եթե մինչև հիմա դիմացել ենք, էլի կդիմանանք, թող չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ, ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, լուծումը կգտնեմ»,- ասել է նա։


Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր թոշակառուները թոշակ պետք է ստանան միայն էլեկտրոնային եղանակով։


«Երկու շաբաթ ժամանակ, կբերեք, բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով»,- հավելել է նա։


Շիրակի մարզպետն ուզում էր ինչ-որ բան ասել, Փաշինյանը զգուշացրեց՝ եթե հակառակ բան պետք է ասի՝ ձայն չի տա, իսկ մարզպետը պարզապես ցանկում էր տեղեկացնել, որ մարզում տարեցներ կան, ովքեր խնդիր ունեն՝ բանկ մոտենալու հետ կապված։


«Կենտրոնական բանկին խնդրում ենք, որ բանկերից մոտենան տարեցներին, քարտերը տրամադրեն»,- ասել է մարզպետը։

Քաղաքականություն