Ալիևը՝ Ադրբեջանի բանակի արդիականացման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի արդիականացման գործընթացը շարունակական բնույթ է կրում և նպատակ ունի բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության ընթացիկ փուլին ու դրա ընդլայնման հնարավորություններին։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ինչպես նաև ռազմական պատրաստության և փորձի փոխանակման ոլորտում փոխգործակցության հնարավոր ուղիները։
Նախօրեին շուրջ 40 ՆԱՏՕ ներկայացուցիչներ մասնակցել են Ադրբեջանում կազմակերպված «Ցամաքային զորքերի շտաբների, ստորաբաժանումների և մասերի մարտական պատրաստության գնահատում» թեմայով դասընթացին, որի ընթացքում դիտարկվել են զինված ուժերի մարտական պատրաստության չափանիշներն ու մեթոդները։





























