ՍԱՏՄ-ն կստուգի Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը
Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը կստուգվի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից. այս մասին Aysor.am-ին ասել են ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
«Անկախ նրանից՝ որ տարածքով է գալիս, դա ԵԱՏՄ բեռ է, նմուշառում կիրականացվի և կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության, ինչպես արվում է ՀՀ ներկրվող նմանատիպ այլ բեռների դեպքում»,- ասել է նա։
Անուշ Հարությունյանը նշել է, որ բեռնափոխադրումը ԵՏՄ երկրների միջև է և սահմանային հսկողություն չի իրականացվում. «Բայց երբ հասնում է այն տեղը, որտեղ պետք է դատարկվի, այդտեղից մեր տեսուչները նմուշառում են իրականացնում և տալիս լաբորատոր փորձաքննության, եթե խնդիրներ լինեն, դրանց մասին կհրապարակվի»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը կհայտարարի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին կհայտարարի նախագահական երկրորդ ժամկետի համար իր թեկնածության առաջադրման մա...
ՌԴ-ում զանգվածային խուզարկություններ, այդ թվում՝ ադրբեջանցիների են ձերբակալվել
Վորոնեժի մարզում սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ադրբեջանցիների ձերբակալություններ: Այս մասին հայտնում է «Новые...
Հայաստանը վտանգված է. բնապահպան Նազելի Վարդանյանը «երեկվանից շոկի մեջ է»
Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «երեկվանից շոկի մեջ է»...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...