«Հեզբոլլահը» պաշտոնապես հրաժարվեց զինաթափումից

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնապես հայտարարեց, որ չի պատրաստվում քննարկել զինաթափման հարցը։ Կազմակերպությունը շեշտել է իր նվիրվածությունը երկրի ինքնիշխանությանը և մերժել բոլոր նախաձեռնությունները, որոնք, իրենց խոսքով, կարող են սպասարկել «սիոնիստական թշնամու» շահերը։


Հայտարարության մեջ, որն ուղղվել է Լիբանանի նախագահին, վարչապետին և խորհրդարանի նախագահին, նշվում է, որ կառավարության որոշումը՝ սահմանափակել զենքի մենաշնորհը պետական կառույցներով, ընդունվել է «անհապաղ և անպատասխանատու կերպով»։ Ըստ կազմակերպության՝ այդ քայլը հնարավորություն է տալիս արտաքին ուժերին կրկին բարձրացնել «դիմադրության զինաթափման» հարցը, ինչը «վնաս է ազգային շահերին»։


«Հեզբոլլահը» ընդգծել է, որ Լիբանանի պաշտպանությունը ապահովող զենքը չի կարող լինել բանակցությունների թեմա, բացառությամբ այն դեպքի, երբ քննարկումը իրականացվում է համապարփակ ազգային պաշտպանական ռազմավարության շրջանակում։

Քաղաքականություն