Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն անընդունելի է, և որ անվտանգությունն ամենալավ կերպով ապահովվում է տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։
«Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն և կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է, իսկ մեր գաղափարը «3+3» ձևաչափն է։ Մենք անմիջական կապի մեջ ենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ, և մեզ վստահեցրել են, որ Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի։ Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակին», - ասել է Իրանի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքից» Իրանի համար ուղղակի սպառնալիք չկա, և Թեհրանը այս հարցում անմիջական կապի մեջ է։
Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները մնում են ազգային շահերին հասնելու և անվտանգությունն ապահովելու հիմնական գործիքը, և որ Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտահրավերի, այդ թվում՝ ռազմական։ Նա նշել է, որ երկիրը կախված չէ ո՛չ Արևելքից, ո՛չ Արևմուտքից, հույսը դնում է իր սեփական ժողովրդի վրա և շարունակում է իր ռազմավարական գործընկերությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ։
Իրանի արտգործնախարարը նաև խոսել է Իրանի դիրքորոշման մասին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերաբերյալ:
«ԱՄՆ-ն դուրս է եկել ծրագրից և վերականգնել պատժամիջոցները, մինչդեռ Իրանը շարունակում է պաշտպանել իր միջուկային իրավունքները, այդ թվում՝ ուրանի հարստացումը», - ասել է Արաղչին:
Նա հավելել է, որ Իրանի հանձնառությունը խրախուսում է տարածաշրջանային երկրներին համագործակցել, և նրա որոշումը՝ մնալու Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում մնում է ուժի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Միայն Լեհաստանը 2022 թվականից Ուկրաինային է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա
Լեհաստանը 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային տրամադրել է շուրջ 16,4 միլիարդ զլոտիի (մոտ 4,5 միլիարդ դոլարի) արժողո...
Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական տարբերակներ. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանում ռազմական մի շարք հնարավոր տարբերակներ, այն բանից հետո, երբ հակակառավարական...
Բանակցությունների այս փուլում առաջընթաց չունենք. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ անցկացված բանակցությունները ավարտվել են առանց որևէ համաձայնության։ Նրա խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միլիոններ չենք ծախսել, որ երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի. Փաշինյան
«Երբ քաղաքային իշխանությունները, ինչ-ինչ պատճառներով, որոշում են մեկուսացված աշխատեն և Կառավարության հետ նորմալ չեն համա...