Այս խնդիրները չեն հաղթահարվի, եթե մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումները կիսատ մնան. Բաթոյան
Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը։
«Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու իրավունքով հանդերձ այսօր նույն այդ խմբերն ունեն իրավունքն իրացնելու խնդիր:
Տրանսպորտային միջոցների պակասը, մետրոյի անմատչելիությունը, կանգառների ոչ բավարար հարմարությունները, հստակ և մատչելի չվացուցակի բացակայությունը, վերջապես ծանրաբեռնված երթևեկությունը դեռևս լուրջ խոչընդոտ են հանդիսանում։
Բայց այս խնդիրները չեն հաղթահարվի, կամ շատ դանդաղ կլուծվեն, եթե մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումները կիսատ մնան։ Երևանի ավագանին ընդունեց որոշում, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները, որոնք ընտրելու դեպքում քաղաքացիները կկարողանան օգտվել սահմանված արտոնություններից:
Իսկ արդեն մեկնարկած և տեսանելի արդյունքներ տված տրանսպորտային բարեփոխումն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար մեր բոլորի աջակցությունն ու մասնակցությունն է պետք»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
30 ծանուցում` Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի վկաներին. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեն շուրջ 30 ծանուցում է ուղարկել 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մո...
Տավուշի «սահմանազատման» ավարտին կունենանք խախուտ հեռանկարով Հայաստան․ Տիգրան Աբրահամյան
Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն ավելի խոցելի Տավուշ ենք ունենալու, այլև խախուտ հեռանկարով Հայաստան: Այս մասին ի...
Մենք 2,5 միլիոն ենք, բայց խաղաղությունով կարող ենք անվտանգությունը շահել. Փայլան
Միջանցքից բոլորս ենք օգտվելու, մենք պետք է խաղաղության կողմից լինենք, որ անվտանգությունը շահենք։ Այս մասին Հանրային հեռո...
Այս անպարկեշտ և էժան ներկայացումը դատապարտելի է. Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ
«Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսեյինին անդրադարձել է Հանրապետության հրապարակու...