30 ծանուցում` Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի վկաներին. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեն շուրջ 30 ծանուցում է ուղարկել 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի վկաներին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
30 ծանուցվածների մեծ մասը «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներն են, որոնց Քննչական կոմիտեն ամեն օր հրավիրում է հարցաքննության։ Իրավապահները շարունակում են փնտրել վարչապետի կնոջ ներկայությամբ Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին, բայց նրանց ձայնը կա՝ իրենք չկան:
Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։
Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։ Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով կա մեկ մեղադրյալ՝ 67-ամյա Տիգրան Դրմեյանը, որը Բեւեռի անդամ է, ու նրա մասով գործը արդեն դատարանում է», գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի «սահմանազատման» ավարտին կունենանք խախուտ հեռանկարով Հայաստան․ Տիգրան Աբրահամյան
Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն ավելի խոցելի Տավուշ ենք ունենալու, այլև խախուտ հեռանկարով Հայաստան: Այս մասին ի...
Մենք 2,5 միլիոն ենք, բայց խաղաղությունով կարող ենք անվտանգությունը շահել. Փայլան
Միջանցքից բոլորս ենք օգտվելու, մենք պետք է խաղաղության կողմից լինենք, որ անվտանգությունը շահենք։ Այս մասին Հանրային հեռո...
Այս անպարկեշտ և էժան ներկայացումը դատապարտելի է. Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ
«Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսեյինին անդրադարձել է Հանրապետության հրապարակու...
Այս խնդիրները չեն հաղթահարվի, եթե մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումները կիսատ մնան. Բաթոյան
Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվե...