Այս անպարկեշտ և էժան ներկայացումը դատապարտելի է. Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ
«Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսեյինին անդրադարձել է Հանրապետության հրապարակում իրանցիների մասնակցությամբ դեպքին․
«Այս անպարկեշտ և էժան ներկայացումը դատապարտելի է։
Դու վերցնում ես այս գումարը և տալիս մի քանի իրանական ազեռիներ, որպեսզի նրանք գնան Երևանի կենտրոն, հարբեն, պարեն և «Ղարաբաղ» երգը թուրքերեն երգեն այնպես, որ գրավեն ուշադրություն, մարդիկ նկարեն նրանց և տարածեն սոցիալական ցանցերում։ Արդյունքում վիրավորվում են հայ ժողովրդի զգացմունքները, և երբ պարզվի, որ նրանք Իրանի քաղաքացիներ են և եկել են Իրանից, հակաիրանական տրամադրությունները հայ հասարակությունում ուժեղանան։
(Հավանական սցենար)
Ես խստորեն դատապարտում եմ ցանկացած փորձ և դավադրություն, որը վնաս է հասցնում երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Իրանի և Հայաստանի, և երկու եղբայրական ժողովուրդների հարաբերություններին։ Ես կոչ եմ անում Իրանի և Հայաստանի անվտանգության մարմիններին համատեղ գործակցել և լուրջ քայլեր ձեռնարկել նման դավադրությունների դեմ։
Ակնհայտ է, որ սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի քարոզչամեքենայի կողմից։ Բոլորի պարտքն է չտրվել Բաքվի ռեժիմի մանիպուլյացիաներին։
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Իրանն,
Կեցցե Արցախի հերոս ժողովուրդը,
Կեցցեն մեր երկու եղբայրական ժողովուրդները»։
Նմանատիպ հոդվածներ
30 ծանուցում` Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի վկաներին. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեն շուրջ 30 ծանուցում է ուղարկել 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մո...
Տավուշի «սահմանազատման» ավարտին կունենանք խախուտ հեռանկարով Հայաստան․ Տիգրան Աբրահամյան
Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն ավելի խոցելի Տավուշ ենք ունենալու, այլև խախուտ հեռանկարով Հայաստան: Այս մասին ի...
Մենք 2,5 միլիոն ենք, բայց խաղաղությունով կարող ենք անվտանգությունը շահել. Փայլան
Միջանցքից բոլորս ենք օգտվելու, մենք պետք է խաղաղության կողմից լինենք, որ անվտանգությունը շահենք։ Այս մասին Հանրային հեռո...
Այս խնդիրները չեն հաղթահարվի, եթե մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումները կիսատ մնան. Բաթոյան
Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվե...