ԱԱԾ հայտարարությունը՝ աղմկահարույց տեսանյութի մասին
Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որտեղ մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ», ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել՝ նշելով, տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝
Միլադ Ղահրամանիաֆշար
Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու
Մեհդի Մոհամմադի
Համեդ Ազիզի Մալեկի
Նադեր Ղաֆարի
Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024 թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:





Նմանատիպ հոդվածներ
Վաշինգտոնի կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ
Վաշինգտոնի կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ, Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչներ Եվգենյա Շի...
Դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի սև արկղերը
Վաշինգտոնում ուղղաթիռի հետ բախված ինքնաթիռի երկու սև արկղերը հայտնաբերվել և դուրս են հանվել Պոտոմակ գետից։ Այս մասին հայ...
Վաշինգտոնի գետից տասնյակ զոհերի դի է դուրս բերվել. նոր մանրամասներ
Վաշինգտոնի գետից դուրս է բերվել 18 զոհի դի: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությանը։ «Առնվազն 18 դի է հայտնաբերվել: Ըստ...
Ողբերգությունից կարելի էր խուսափել․ Թրամփը՝ ավիավթարի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ավիավթարին։ «Վաշինգտոնի երկնքում ինքնաթիռին բախված ուղղաթիռի...