«Հոպար ստե մի տե պահի» VS «stop կոճակը փչացել ա սարքեք այ ապաշնորհներ». Գալջյան
«Հոպար ստե մի տե պահի» VS «stop կոճակը փչացել ա սարքեք այ ապաշնորհներ», «վարորդ`առավոտ շուտ հազարնոց ես տալի ես քեզ որդից մանր տամ» VS «բանկային քարտս պահեցի չեղավ, բա NFC երբ եք դնելու այ ապաշնորհներ», Կռացած երթևեկել VS GPS չի աշխատում իրար վրա երթևեկել VS «wi fi-ը անջատած էր այ թալանչիներ», Ծխող վարորդ VS չծխող վարորդ, Գազելի դուռը պոկվել VS «USB-ի սարքը չի աշխատում, չե՞ք ամաչում», Շոգ և ցուրտ VS «այ սրիկաներ, հանձնարարեք, որ կոնդիցիոները երկար միացրած պահեն»,Եվ վերջապես Գազել VS ՄԱՆ և Ժոնգ Տոնգ: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Արմեն Գալջյանը:
«Հանրային տրանսպորտից բողոքները՝ նախկինում և այսօր, զգո՞ւմ եք՝ որքան են փոխվել։ Պոկված դռներից հասել ենք WiFi-ի, բայց այս ամենի հետ մեկտեղ կարելի է վեր կենալ ու ասել, որ ոչինչ չի փոխվել կամ ասել «ինչո՞ւ եք մարդկանց տանջում այս տոմսային համակարգի միջոցով»։ Մի՞թե մեկ-երկու ամիս ժամանակակից համակարգին սովորելը ավելի մեծ տանջանք է, քան 30 տարի կռացած երթևեկելը։
Ոչ ոք չի հերքում, որ այսօր էլ խնդիրներ կան։ Գլխավոր խնդիրը ավտոբուսների կանգառ հասնելու հաճախականությունն է, այդ խնդիրը առաջիկա օրերին էականորեն կմեղմվի վարորդների հավաքագրմամբ։ Սակայն տոմսային համակարգի ամենամեծ առավելությունը հենց այն է, որ ուղևորությունները դառնում են անսահմանափակ. կարելի է նստել ցանկացած ավտոբուս և տեղփոխի տրամաբանությամբ օգտվել առանց սպասելու քո հիմնական երթուղուն։
Օրինակ` Ձեզ պետք է X երթուղին, որպեսզի Մալաթիա Սեբաստիայից գնաք Նոր-Նորք, որին պետք է սպասել 15 րոպե, բայց հենց հիմա ձեր կանգառում է Z ավտոբուսը, որը գնում է Մալաթիա-Սեբաստիայից դեպի Էրեբունի Կենտրոնով, դուք կարող եք նստել այդ Z ավտոբուսը իջնել Կենտրոնում, որտեղից Նոր-նորք գնացող երթուղիները մի քանիսն են և տեղփոխի տրամաբանությամբ նստեք Y ավտոբուսը և շարունակեք ձեր ճանապարհը դեպի Նոր-նորք, ընդ որում ճանապարհին նախապես յանդեքս քարտեզի միջոցով կարող եք տեսնել, թե երբ, որ կանգառից և, որ ավտոբուսը պետք է նստեք: Արդյունքում կշահեք 15 րոպե և կրկնակի չեք վճարի, քանի որ փաթեթի դեպքում ուղևորությունները անսահմանափակ են, սա է ժամանակակից հասարակական տրանսպորտի մոդելը և այն ինչ անգլիական WYG ընկերության կողմից գծվել է Երևան քաղաքի համար»,- գրել է նա: