Չի կարող վիշտ չառաջացնել․ Փաշինայնը ցավակցել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետ կապված։
«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է Փաշինյանը X սոցիալական կայքում։
Հիշեցնենք՝ Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ավիաընկերության մարդատար ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպի պատճառ է դարձել ինքնաթիռի բախումը թռչունների երամի հետ: Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռում պայթել է թթվածնի բալոնը, մարդիկ սկսել են կորցնել գիտակցությունը։ Ականատեսների խոսքով՝ մինչ այդ շարժիչի մեջ թռչուն է հայտնվել։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռի վթարից ողջ մնացածները 29-ն են: Ղազախստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ողջ մնացածների թվում են Ադրբեջանի 14, Ռուսաստանի 10, Ղրղզստանի 2 քաղաքացիներ: Եվս 3 տուժածների քաղաքացիությունը ճշտվում է։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Մովսիսյանն՝ իր օգնականի մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր օգնականին բերման ենթարկելու դեպքին։ «Հար...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...