ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական մարդատար ինքնաթիռ է կործանվել. մանրամասներ
Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ մարդատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Tengrinews-ը։ Ինքնաթիռը կործանվել է Ակտաու օդանավակայանի տարածքում։
Նախնական տվյալներով՝ կործանվել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի։ Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 67 ուղեւոր և անձնակազմի հինգ անդամ։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և ընկել թռիչքուղու մոտ գտնվող դաշտում։ Վթարից առաջ ինքնաթիռը պտտվում էր օդանավակայանի վրայով։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի մասին տվյալները: Նախնական տվյալներով՝ ավիավթարից ողջ մնացածներ կան:
Գրոզնիում մառախուղի պատճառով Բաքվից ինքնաթիռը փոխվել է դեպի Մախաչկալա, այնուհետև՝ Ակտաու:
Հաղորդվում է, որ տուժածները ծայրահեղ ծանր վիճակում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարօրինակ անցքեր` կործանված ինքնաթիռի վրա
Ղասախստանի Ակտաու քաղաքում կործանված ադրբեջանական ինքնաթիռի վրա տարօրինակ անցքեր են նկատել: Այս մասին հայտնում են տելեգր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պահը
Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, վթարի վայրում ողջ մնացածներ կան։ Ըստ նախնական տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում պայթուցիկների արտադրության գործարանի պայթյունի պահը. կան զոհեր
Այսօր պայթյուն է որոտացել Թուրքիայի Բալըքեշիր նահանգի պայթուցիկ նյութերի գործարանում։ Այս մասին հայտնել է նահանգապետ Իսմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ուղղաթիռ է մխրճվել հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր
Թուրքիայի առողջապահության նախարարության ուղղաթիռը երկրի հարավում գտնվող Մուղլա նահանգում մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ...