Մովսիսյանն՝ իր օգնականի մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր օգնականին բերման ենթարկելու դեպքին։
«Հարցը գտնվում է իրավական դաշտում, վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը։ Մանրամասն տեղեկություններ չեմ կարող տալ։ Քանի որ հարցը վերաբերվում է իմ օգնականին, իմ բոլոր գնահատականները կարող են սուբյեկտիվ լինեն, բայց իմ խորին համոզմաբ Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևույթների հետ կապ չունի, դա իմ կարծիքն է, որ կարող է նաև սխալ լինի, ո՛չ բժիշկ եմ, ո՛չ հոգեբան»,- ասաց մարզպետը։
Հիշեցնենք՝ ոստիկանությունն օրեր առաջ բերման էր ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնականին։ Բյուրականից դեպի Աշտարակ գնացող ճանապարհին կանգնեցրել և խուզարկել էին նրա մեքենան, որից հետո նրա մոտ հայտնաբերվել էր 2 տեսակի թմրամիջոց։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Մանրամասներ՝ Ռուբեն Վարդանյանի քրեական գործից
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասված է Ադրբեջանի...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...