ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Իրանին
ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցնում Իրանի թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ևս հաստատել է Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախներին հարվածներ հասցնելու փաստը։
Թրամփի խոսքով՝ հարվածները պատասխան են Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու իրանական ուժերի փորձին, ինչպես նաև Հորդանանում ամերիկյան ուժերի դեմ իրականացված հրթիռային հարձակմանը։
ԱՄՆ նախագահը հարվածները բնութագրել է որպես «խոշոր և հզոր» և Թեհրանին զգուշացրել հնարավոր պատասխան գործողությունների հետևանքների մասին։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից նոր պատասխան հարվածի դեպքում ԱՄՆ-ը կարող է շատ ավելի ուժգին գործողությունների դիմել՝ պնդելով, որ Վաշինգտոնն ավելի լայնածավալ հարձակման հնարավորություն ևս ունի։
Իրանական կողմն իր հերթին պատասխան գործողություններ է իրականացնում տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։ Վերջին օրերին Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության նոր սրացումը կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ, որը համաշխարհային նավթի մատակարարումների առանցքային ուղիներից է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...