Նրան չի հաջողվում վերջին շրջանում զսպել իրեն. Պեսկով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոշտ և ոչ դիվանագիտական արտահայտությունները համաշխարհային առաջնորդների հասցեին կապված են նրա հուզական ծանրաբեռնվածության հետ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Զելենսկին կոպիտ կերպով արձագանքել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի խոսքերին Արևմուտքի հետ «տեխնոլոգիական մենամարտի» մասին, ինչպես նաև կտրուկ է արտահայտվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ զինադադար կնքելու առաջարկի մասին:
«Ցավոք, նրան (Զելենսկուն) չի հաջողվում վերջին շրջանում զսպել իրեն։ Ամենայն հավանականությամբ, ազդում է էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը, հավաքվելու անկարողությունը: Այստեղից էլ նման կոպտություն՝ նույնիսկ մի երկրի նկատմամբ, որը նախագահում է ԵՄ-ում։ Նա կոպտում է Վիկտոր Օրբանին։ Նյարդերը չեն դիմանում»,- եզրափակել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...