Չեմ դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը․ Ասադ
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն այդ օրվա երեկոյան լքել երկիրը։ Այս mասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մի անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»,- պնդել է Ասադը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը հայտարարվեց, որ նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը «ավարտվել է»։ Հաղորդվել է, որ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը բանակցություններից հետո լքել են երկիրը։
Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Սիրիայի նախկին նախագահը ժամանել է Մոսկվա։ Կրեմլում նշել են, որ Ռուսաստանը պարտավոր չէ պաշտոնապես որևէ մեկին հայտնել Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով՝ Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեաս...
Հովիկ Աղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Հովիկ Աղազարյանի կողմից՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական...