Քաղաքականություն

Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով՝ Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ

Vika B. 2,122 դիտում
Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով՝ Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական ​​միություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։ Այս մասին գրում է dw.com-ը:


«Ադրբեջանական գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները։ Առաջինը մեղադրվում է կաշառք ստանալու, երկրորդը՝ պաշտոնյաներին կաշառելու համար՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու նպատակով։ Երկու կասկածյալներն էլ հերքում են մեղքը։


Հետաքննության տվյալներով՝ 2010 թվականից ԵԽԽՎ-ում աշխատող Լինտները 2016 թվականին 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է մյուս պատգամավորներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, կարծում են քննիչները։


Ֆիշերը, որը նույնպես 2010 թվականից աշխատում էր ԵԽԽՎ-ում, Ադրբեջանին ձեռնտու ելույթներ է ունեցել և գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Դրա համար նա 21,800 եվրո կաշառք է ստացել:


Էդուարդ Լինտները dpa գործակալությանը տված մեկնաբանությունում կաշառակերության վերաբերյալ մեղադրանքը որակել է «լիակատար անհեթեթություն»։ Լինտների խոսքով՝ պատգամավորական ժամկետն ավարտելուց հետո նա աշխատել է որպես լոբբիստ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի տարածք, ինչը «ճշմարիտ է միջազգային իրավունքի տեսանկյունից»։ Դրա համար Բաքուն գումար է վճարել իր ընկերություններին, սակայն, ըստ Լինտների, ինքը գումարը չի փոխանցել այլ պատգամավորների։


Աքսել Ֆիշերը dpa-ի հետ զրույցում ասել է , որ իրեն առաջադրված մեղադրանքները «ճիշտ չեն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250