Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:
Ըստ նախագահի, ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի նաև Հայաստանի վրա:
«Եթե Վրաստանը նորից ընկնի ռուսական վերահսկողության տակ, ես չեմ խոսում ռազմական միջամտության մասին, խոսում եմ սահմանադրական միջամտության մասին, հետևանքները շատ ծանր կլինեն։ Սա վերաբերում է Կենտրոնական և Հարավային Ասիայի հետ կապված ամեն ինչին։ Սա վերաբերում է նաև Հայաստանին»,- նշել է Վարաստանի նախագահը:
Զուրաբիշվիլին նաև ասել է. «Սիրիայում պարտվելուց հետո Ռուսաստանը պետք է հաղթի՞ Վրաստանում, ուկրաինայում ձախողվելուց հետո պետք է հաջողի՞ Վրաստանում, այն բանից հետո, երբ Մոլդովայում ձախողվեց, պետք է հաղթի՞ Վրաստանում, պարտվեց Ռումինիայում և պետք է հաղթի՞ Վրաստանում: Իհարկե ոչ»։
Զուրաբիշվիլին հավելել է՝ վրացիները կանգ չեն առնի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, քանի որ «սա է այս իրավիճակից դուրս գալու ժողովրդավարական և քաղաքական ճանապարհը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Պայմանագրի ստորագրման համար՝ ՀՀ-ն պետք է կատարի այդ երկու կետը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՎԳՏՐԿ»-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է կատարի...
Կարող է միջուկային զենքի կիրառման հարց առաջանալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Այն ռիսկերը, որոնք Արևմուտքի երկրները ստեղծում են Ռուսաստանի սահմաններին, կարող են հանգեցնել նրան, որ գործնականում Մոսկվ...
ՀՀ փոխվարչապետը դեմ է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ կտրուկ քայլերին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ է անում երկրի պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտների դիվերսիֆիկացման հարցում խ...