Առինջում ցրտից հիվանդանում են, վնասվում է էլեկտրատեխնիկան. ՀԷՑ-ի պարզբանումը
Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչները Auroranews-ին ահազանգում են, որ վերջին օրերին տեղի են ունենում երկարատև հոսաքարզրկումներ: Մասնավորապես, բավական ցուրտ եղանակային պայմաններում 10-15 ժամով հոսանքազրկումների հետևանքով այլ խնդիրներից զատ շատերը` այդ թվում նաև երեխաները, հիվանդացել են:
Առինջի բնակիչները հայտնեցին նաև, որ էլեկտրաէներգիայի միանալու ժամանակ տեղի են ունենում, այսպես ասած, հոսանքի վոլտաժի տատանումներ: Ավելի ստույգ` առավոտյան ժամերին վոլտաժը հասնում է 270-ի, իսկ երեկոյան` 140-ի: Սրա հետևանքով վնասվում են էլեկտրատեխնիկան, իսկ էլետկտական շարժիչով ավտոմեքաների լիցքավորումը խափանվում է:
Առինջնի բնակիչները վրդովված են, որ ՀԷՑ-ում իրենց հստակ պատասխան չեն տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ` հորդորելով գրավոր դիմում ներկայացնել:
Auroranews-ի հարցմանն ի պատասխան ՀԷՑ-ից հայտնեցին, որ այդ տարածքում նոր ենթակայան է կառուցվում` հոսանքի տատանումները կարգավորելու համար, և այսօր ևս տեղի կունենա պլանային հոսանքազրկում:
Նախօրեին տեղի ունեցած հոսանքազրկումները ևս պայմանավորված են նոր ենթակայանի կառուցման աշխատանքներով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՌԱՀ-ը և ԲՏԱ-ն` ռուսական ալիքների հնարավոր արգելափակման մասին
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հունվարի 1-ից սկսվելու է Հայաստանում ռուսական հեռուսատաալիքների հեռարձումը...
Երբ միսը դառնում է «ական». ներում-բեկում չպետք է լինի
Երևանի Մովսես Խորանցու փողոցում գտնվող հայտնի մսի խանութներում տարիներ շարունակ վաճառվում է առողջության համար վտանգավոր`...
Հանցագործություն պետության դեմ. ինչու են աղմկում վարորդները
Այսօր առավոտվանից քաղաքային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար արած վարորդները դժգոհ են վարձատրությունից և պահանջում են աշխ...
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Խոշոր հոսանքազրկում Երևանում
Մոտ մեկ ժամ առաջ քաղաքացիները Auroranews-ին ահազանգել էին, որ Երեւանի մի շարք հատվածներում էլետրականության խոշոր անջատու...