ՀՌԱՀ-ը և ԲՏԱ-ն` ռուսական ալիքների հնարավոր արգելափակման մասին
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հունվարի 1-ից սկսվելու է Հայաստանում ռուսական հեռուսատաալիքների հեռարձումը կասեցնելու գործընթաց:
«Քպամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի իշխանությունն այս հարցում, կարծես, վերջնական որոշում ունի, այն է՝ Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները։ Գործընթացն, ըստ մեր աղբյուրի, կսկսվի արդեն հունվարից։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանությունները փորձում են իրավական «լազեյկաներ», տարբերակներ գտնել «արտամուլտիպլեքսային» ռուսական ալիքների, հատկապես, այսպես կոչված, «տեղեկատվականքաղաքականների» հեռարձակումը ևս սահմանափակելու համար»,- գրել էր «Փաստ» օրաթերթը:
Իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Aureranews-ը կապ հաստատեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ չունեն նման տեղեկություն: «Այդ տեղեկությունը ոչ կարող ենք հերքել, ոչ էլ հաստատել»,- ասացին ՀՌԱՀ-ից:
Aurօranews-ը կապ հաստատեց նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որտեղից մեզ ասացին հետևյալը. «Չենք կարող մեկնաբանել այդ տեղեկությունը: Գրավոր հարցում ուղարկելու դեպքում կփորձենք սեղմ ժամկետներում պատասխանել»:
Ռուսական հեռուսաալիքների հեռարձակման կասեցման վերաբերյալ հստակ տեղեկություն ստանալու վերաբերյալ Aurօranews-ը գրարով հարցում կուղարկի ԲՏԱ նախարարություն: