ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Խոշոր հոսանքազրկում Երևանում
Մոտ մեկ ժամ առաջ քաղաքացիները Auroranews-ին ահազանգել էին, որ Երեւանի մի շարք հատվածներում էլետրականության խոշոր անջատում է եղել: Մեզ հայտնել էին նաև, որ Երեւանի մոտավոր կեսում լույս չկա:
Auroranews-ի հետ զրույցում Բարձրավոլտ Էլեկտրական ցանցերից հայտնեցին, որ իրենց մոտ ոչ մի տեխնիկական խնդիր չի եղել՝ ոչ ենթակայաններում, ոչ օդային գծերում: Խնդիրներ եթե կան, ապա ՀԵՑ-ի բարձրավոլտում: Auroranews-ին նաեւ հաջողվեց զրուցել ՀԵՑ-ի ներկայացուցչի հետ, որն ասաց, որ խնդիրը ՀԵՑ-ի բարձրավոլտում է, այս պահին փորձում են հասկանալ պատճառները: Auroranews-ը ՏԿԵ-ին նախարարությունից էլ տեղեկացավ, որ Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չի արձանագրվել:
Քիչ առաջ Auroranews-ին ՀԷՑ-ից փոխանցեցին, որ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 11:17-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Ձրվեժ, Բագրեւանդ թաղամասերը, Բալահովիտ գյուղը, Երեւանի Ավան, Քանաքեռ, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջանները, Արաբկիր վարչական շրջանի մի մասը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության օպերատիվ աշխատանքի արդյունքում ժամը 11:40 բոլոր թաղամասերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործություն պետության դեմ. ինչու են աղմկում վարորդները
Այսօր առավոտվանից քաղաքային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար արած վարորդները դժգոհ են վարձատրությունից և պահանջում են աշխ...
Լարսը երկու ուղղություններով փակ է
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացմա...
Որտեղո՞վ քայլել. Նոր Նորքի բնակիչները զրկվել են մայթից
Գրեթե բոլոր ժամանակներում մեր քաղաքում շինարարության, վերակառուցման կամ ինչ որ բան քանդելու որոշումների վեբարյալ լուրջ խ...
Երբ միսը դառնում է «ական». ներում-բեկում չպետք է լինի
Երևանի Մովսես Խորանցու փողոցում գտնվող հայտնի մսի խանութներում տարիներ շարունակ վաճառվում է առողջության համար վտանգավոր`...