ՌԴ-ն խստացրել է միգրանտների աշխատանքային կարգը
Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման Ռուսաստանի նախագահական խորհուրդը կարևոր է համարում գործատուների պատասխանատվության բարձրացումը այն միգրանտների նկատմամբ, որոնց նրանք հրավիրում են աշխատանքի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրավապաշտպանների հանդիպմանը հայտարարել է խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։
«Մեր կարծիքով, հատկապես կարևոր է գործատուների պատասխանատվության բարձրացումը այն միգրանտների նկատմամբ, ում նրանք հրավիրում են, ի թիվս այլոց, խոսքը գնում է աշխատանքային միգրանտի երկիր մուտք գործելու, նրան բժշկական ապահովագրության տրամադրման մասին»,- ասել է Ֆադեևը։
Նա նաև ընդգծել է աշխատանքային միգրանտների անվերահսկելի անցմանը զբաղվածության մի տարածքից մյուսը հակազդելու մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։ «Եթե միգրանտը որոշել է փոխել իր աշխատավայրը, նա պետք է նորից արտոնագիր ստանա նոր վայրում աշխատելու համար կամ հեռանա Ռուսաստանից»,- նշել է Ֆադեևը։
Նմանատիպ հոդվածներ
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Վայրէջք Թբիլիսիիում. թռիչքների ուշացում և հետաձգում Զվարթնոցում
Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ օդանավերը չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։Մանրամասներ ճշտելո...
Երևանի օդի աղտոտվածության «փառահեղ» ցուցանիշը
Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչու, Երեւանում լինելով, ֆիզիկապես ավելի վատ եմ ինձ զգում, քան Եվրոպայում կամ...
ՀՌՀ-ն առաջարկում է հանրային արձագանքման նոր գործիք
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 10-ից իր պաշտոնական կայքում առաջարկում է «Դիմում-բողոք» նոր ծառայութ...