Վայրէջք Թբիլիսիիում. թռիչքների ուշացում և հետաձգում Զվարթնոցում
Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ օդանավերը չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։
Մանրամասներ ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղից հայտնեցին, որ դա պայմանավորված է եղել եղանակային անբարենպաստ պայմաններով, ինքնաթիռն ուշ է վայրէջք կատարել՝ խիտ մառախուղի պատճառով: Այս պահին խնդիրը լուծված է:
Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ Լառնակայից Երևան ուղևորված Wizz Air ավիաընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում և ուղևորվել է Թբիլիսի՝ այնտեղ վայրէջք կատարել պահուստային օդանավակայանում: Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել՝ մառախուղը։
Եվս մեկ օդանավի թռիչք դեպի Մոսկվա, որը պետք է տեղի ունենար առավոտյան 08:00-ին, հետաձգվել է, բայց ինքնաթիռն արդեն բարեհաջող օդ է բարձրացել: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Flydubai ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռը ևս նախատեսված ժամին չի կարողացել վայրէջք կատարել, իջել է ավելի ուշ:
Նմանատիպ հոդվածներ
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Երևանի օդի աղտոտվածության «փառահեղ» ցուցանիշը
Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչու, Երեւանում լինելով, ֆիզիկապես ավելի վատ եմ ինձ զգում, քան Եվրոպայում կամ...
ՀՌՀ-ն առաջարկում է հանրային արձագանքման նոր գործիք
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 10-ից իր պաշտոնական կայքում առաջարկում է «Դիմում-բողոք» նոր ծառայութ...
«Արաբկիր» ԲԿ-ն` 14 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին
«Արաբկիր» ԲԿ-ն անդրադարձել է 14 տարեկան երեխայի մահվանը: «14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թուն...