Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դա անում են այս հաստատություններում աշխատանքի գրավչությունը բարձրացնելու համար։ Նա հիշեցրեց, որ քոլեջների դասախոսները, արտադրական վարպետները ստանում են նվազագույն աշխավարձ։
Անդրեասյանի խոսքով` սա քոլեջների ատեստավորման առաջին փորձն է և ընտրել են 4 ուղղություն` ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ։
«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ բավականին դրական արդյունքներ են լինելու, ու շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորումը»,– մանրամասնեց Անդրեասյանը։
Նոյեմբերի 30–ին Երևանի տարբեր կենտրոններում ատեստավորումն արդեն անցկացվել է 361 մասնակիցների համար, և արդյունքները կհրապարակվեն դեկտմբերի 6–ին։
Ըստ նախատեսված փոփոխությունների`
Ատեստավորմանը 60–69 տոկոս արդյունք ցուցաբերած մասնակցի աշխատավարձի դրույքաչափը կսահմանվի 200 հազար դրամ։
70–79 տոկոս արդյունք ցուցաբերած մասնակիցը բացի աշխատավարձից կստանա 30 տոկոսի չափով հավելավճար։
80–89 տոկոս արդյունք ցուցաբերած մասնակիցը բացի աշխատավարձից կստանա 40 տոկոսի չափով հավելավճար։
90 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած մասնակիցը բացի աշխատավարձից կստանա 50 տոկոսի չափով հավելավճար։
Հաջորդ տարվանից, եթե ատեստավորում անցած մասնակիցը տարակարգի համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքը պատշաճ իրականացնի, ապա նրա աշխատավարձը կբարձրանա ևս 50 տոկոսով։
Նախարարը վստահեցրեց, որ ատեստավորում անցածներն արդեն այս դեկտեմբերին կստանան բարձր աշխավարձեր։
Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մասնագիտական կրթական ուսումնական հաստատություններում ավելի քան 45 հազար ուսանող է կրթվում։ Ըստ նրա` այս ցուցանիշի համար խթան է հանդիսացել այն, որ եթե ուսանողն ընդունվում է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բաժիններ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, ապա ունի 50 հազար դրամ կրթաթոշակ ստանալու հնարավարություն։
Նմանատիպ հոդվածներ
3 զինծառայողի ծառայությունից ազատելու համար 23 հազար դոլար կաշառք է ստացել
Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանմա...
Նոր մանրամասներ` 4-ամյա երեխայի մահվան դեպքից. ՔԿ
4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով: Այս մասին Auroranews-ին հայտ...
Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու` էլեկտրոնային համակարգ. ԱԺ հաստատեց
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ...
Այս որոշումը ճիշտ է եղել. Փաշինյան
Հայաստանում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետը։ «Հի...