Երևանի օդի աղտոտվածության «փառահեղ» ցուցանիշը
Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչու, Երեւանում լինելով, ֆիզիկապես ավելի վատ եմ ինձ զգում, քան Եվրոպայում կամ Ամերիկայում։ Ինչո՞ւ եմ քնում 8-10 ժամ, բայց հաճախ քնից զրկված եմ արթնանում: Ինչո՞ւ է, որ եթե Երեւանում մրսում եմ, երկու-երեք շաբաթ հազում եմ, իսկ երկրից դուրս ցանկացած վարակ մի քանի օրից անցնում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Ես նաև չհասկացա, թե ինչու Երևանում, եթե պարբերաբար դեմքի և ձեռքերի մաշկի քսուք չեմ օգտագործում, մաշկս չորանում է ու ցավում , իսկ դեմքիս սև կետեր ու բշտիկներ են հայտնվում։ Արտերկրում ինձ հետ այս ամենը չի լինում նույնիսկ առանց քսուքների,- ասել է նա:
Լապշինը հավելել է, որ խոսքը 6-8 անգամ նորման գերազանցող երեւանյան օդի սարսափելի աղտոտվածության մասին է։ Երևանում օդում առկա է մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վնասակար նյութերի գրեթե մշտական մակարդակ։ Այսօր այս ցուցանիշը 182 է։ Համեմատության համար նշենք, որ Լառնակայում Կիպրոսում այն այժմ 37 է, Տոկիոյում՝ 17, Նյու Յորքում՝ 56, Փարիզում՝ 48։
«Աշխարհում շատ քաղաքներ չկան, որտեղ օդն ավելի կեղտոտ և վտանգավոր է, քան Երևանը, այդ թվում՝ Կահիրե (Եգիպտոս) 218, Դաքա (Բանգլադեշ) 215, Լահոր (Պակիստան) 214։
Ինչո՞ւ է Երևանի օդն այդքան կեղտոտ. Կան մի քանի պատճառներ.
1. Քաղաքային աղբը ոչ թե թափվում, այլ այրվում է Սովետաշենի և Նուբարաշենի աղբավայրերում։
2. Բավարար թվով այգիների և կանաչ տարածքների բացակայություն։
3. Բնապահպանական անվտանգության պահանջներին չհամապատասխանող զանգվածային շինարարություն՝ փոշի առաջացնելով ամբողջ քաղաքում։
4. Վնասակար նյութերի անվերահսկելի արտանետումներով հին մեքենաների հսկայական քանակություն։
Հիմա ինձ համար մի քիչ ավելի պարզ է դառնում, թե ինչու իմ երևանցի ընկերներից շատերն արդեն 40-45 տարեկանում ունեն խրոնիկական հիվանդությունների մի ամբողջ փունջ»,- նշել է բլոգերը: