ՀՌՀ-ն առաջարկում է հանրային արձագանքման նոր գործիք
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 10-ից իր պաշտոնական կայքում առաջարկում է «Դիմում-բողոք» նոր ծառայությունը, որի նպատակն է ապահովել ավելի ընդլայնված ու փաստարկված հանրային ներգրավվածությունն ու վերահսկողությունը հեռարձակվող տեսալսողական բովանդակության հանդեպ։
«Հանձնաժողովն ակնկալում է, որ ՀՀ քաղաքացիները, հասարակական և մասնագիտական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, պետական և մասնավոր հաստատությունները, համագործակցելով կարգավորող մարմնի հետ, կնպաստեն անվտանգ, մարդու հիմնարար ազատությունները հարգող մեդիա համակարգի ձևավորմանը։
Հանձնաժողովը բարձր է գնահատում հանրային արձագանքման մշակույթի կատարելագործումը և հորդորում է անտարբեր չմնալ ատելության և թշնամանքի խոսք պարունակող, անչափահասների վրա բացասական ազդեցություն թողնող, հատուկ կարիքներ ունեցողների իրավունքները խախտող բովանդակության, բռնության կոչերի և օրենսդրությունը խախտող այլ երևույթների հանդեպ, որոնք կարող են հնչել հանրային մուլտիպլեքսում, մալուխային ցանցերում կամ ռադիո հաճախականություններով հեռարձակվող հեռուստառադիոծրագրերում։
Բնականաբար, բողոք-դիմումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա։ Հանձնաժողովը նաև խնդրում է առցանց դիմումը լրացնելիս նկատի ունենալ կարգավորման այն շրջանակը, որում գործում է կարգավորող մարմինը»,- ասված է ՀՌՀ հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Վայրէջք Թբիլիսիիում. թռիչքների ուշացում և հետաձգում Զվարթնոցում
Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ օդանավերը չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։ Մանրամասներ ճշտել...
Երևանի օդի աղտոտվածության «փառահեղ» ցուցանիշը
Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչու, Երեւանում լինելով, ֆիզիկապես ավելի վատ եմ ինձ զգում, քան Եվրոպայում կամ...
«Արաբկիր» ԲԿ-ն` 14 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին
«Արաբկիր» ԲԿ-ն անդրադարձել է 14 տարեկան երեխայի մահվանը: «14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թուն...