Սիմոնյանը նշում է՝ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։
«Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, հեռացվելու են թե՛ կուսակցությունից, թե՛ զբաղեցրած պաշտոնից»,- նշեց Ազգային ժողովի նախագահը։
Ավելի վաղ Սիմոնյանը հայտնել էր, որ Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն էլ հայտնեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ
Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իր...
Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24News-ի հ...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...