Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Պատգամավորի կարծիքով՝ մանդատը վայր չդնելու իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել: Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր է դրել:
«Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա: Այստեղ էլ անձնավորված չի խնդիրը։ Խնդիրը համակարգային է, և մենք պետք է մեր մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակի վերանայենք»,- նշել էր Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...
Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ
Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իր...
Սիմոնյանը նշում է՝ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվո...
Վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում. Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա նիստի ընթացքում առաջարկել է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործում...