ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ մանրամասներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմել Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառների մասին։
Նա նշել է, թե Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից, պատմելով մանրամասներ. «Գալիս, պատմում, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, ինքը այդ ամեն ինչը տանում, հանրայնացնում է։ Դա նորմա՞լ է»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի, ՔՊ-ում ավելի քան մեկ տարի փնտրել են, թե որտեղից է տեղի ունենում ինֆորմացիոն արտահոսքը. «Երբ դա վերաբերում է կուսակցությանը, լավ կամ վատ դեպքերին, էդ ոչինչ։ Բայց երբ դա վերաբերում է բանակցություններին, ՀՀ անվտանգությանը, պետք է ձև անենք, ֆիքսենք, որ կարող է մնա՞լ»։
Սիմոնյանը նշել է,որ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվելու, բանակցությունները կանգնելու պատճառներից մեկն էլ եղել է այն, որ «մենք պայմանավորվածություն ենք խախտել, բարձր դրա մասին խոսացել ենք, արտանետում ենք արել։ Դե հիմա գնա, ապացուցիր, որ էս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ ինֆորմացիան փոխանցել, այլ՝ ուղղակի սխալվել է»։
Սիմոնյանը պնդել է, որ Աղազարյանի ադեկվատության հետ կապված խնդիր կա։ Նա նշել է նաև, որ իր կարծիքով Հովիկ Աղազարյանը պետք է վայր դներ մանդատը դեռ այն ժամանակ, երբ վարչապետը խնդրել էր։
Հիշեցնենք՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որ ենթակա չէին հրապարակվելու, արտահոսքեր է կազմակերպել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան
«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ քարտուղարն անդրադարձել է Աղազարյանի շուրջ ստեղծված սկանդալին
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե որևէ մեկը պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական կյանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ». Սիմոնյան
Ազգային ժողովում քիչ առաջ Հովիկ Աղազարյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից:Նրա ելույթից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը մեզ ընկալում է, որպես ազգ-նահատակ. Փաշինյան
«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կա...