Բայդենի կոչը՝ Նեթանյահուին
Մոսկվայում այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիր կնքել Գազայի հատվածում պատանդների ազատման և կրակի դադարեցման վերաբերյալ:
Բայդենի և Նեթանյահուի զրույցը տեղի է ունեցել Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Լիբանանում հրադադարի մասին համաձայնագրի հաստատումից հետո և վերաբերել Է ՀԱՄԱՍ-ի հետ գործարքին և պատանդների ազատ արձակմանը:
«Հիմա մենք հնարավորություն ունենք։ Եկեք ազատենք պատանդներին», - ասել Է Բայդենը, նրան մեջբերում են Axios պորտալի աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Իսրայելի վարչապետը դրական է արձագանքել՝ ասելով, որ ցանկանում է փորձել (ազատել պատանդներին): Ինչպես պորտալին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան նախարարը, Նեթանյահուն շահագրգռված է հասնել պատանդների ազատմանը, բայց այնպես, որ այդ գործարքը նրան չպարտադրի համաձայնել պատերազմի դադարեցմանը և Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանը:
«Նախ պետք է ավարտվեր Լիբանանի պատերազմը։ Այժմ ՀԱՄԱՍ-ն ավելի թույլ վիճակում է, քանի որ «Հեզբոլլահը» դուրս է եկել պատերազմից», - ասել է նախարարը։
Ավելի վաղ Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաները ենթադրում էին, որ Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը կմեծացնի ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու հնարավորությունները:
Հիշեցնենք, որ իսրայելցի զինվորականները և լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումը պայմանավորվել են հրադադարի մասին, նոյեմբերի 27-ին ռազմական գործողությունները դադարել են: Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որ պատրաստ է Գազայի համաձայնագրի, սակայն այն պետք է ներառի պատերազմի դադարեցում և անկլավից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավա...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես...
Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարությ...
Քոչարյանի գործով դատավորը՝ ՔՊ խմբակցության անդամ լինելու մասին
Այսօր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հաստատեց, որ 2018 թվականին եղել է իշխող «Քաղաքացիական պայմա...