Պատրաստ ենք լայնածավալ պատերազմի. Իրանի ԱԳ նախարար
Իրանը չի ձգտում ուղիղ բախման Իսրայելի հետ, սակայն պատրաստ կլինի պատասխանել հրեական պետության բոլոր սպառնալիքներին՝ իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներաշելու համար։ Այս մասին Պորտուգալիայի Կասկայս քաղաքում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն առաջին հերթին ԱՄՆ-ի վրա է:
Արաքչին նաև մերժել է այն միտքը, որ շիական Հեզբոլլահ շարժումը թուլացել է Լիբանանի հարավում երկամսյա մարտերից հետո:
«Եթե այն թուլանար, ես չեմ կարծում, որ Իսրայելը կհամաձայներ հրադադարի: Ակնհայտ է, որ Հեզբոլլահը կարողացավ վերակազմավորվել և հերոսական դիմադրություն ցույց տալ հարավային Լիբանանում, երբ հանդիպեց իսրայելական ուժերին», - ասել է նա: