Գալուզինը` ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների մասին
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։ Այս մասին Ռուսաստան-Հայաստան հասարակական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է միության շրջանակներում բոլոր պայմանավորվածություններին, ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում: Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,- ընդգծել է Գալուզինը։
Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության մեջ կան փառահեղ էջեր, և, առաջին հերթին, հաղթանակն է՝ Հայրենական մեծ պատերազմում։
«Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները։ Մեր ընդհանուր պատմությունը մեր աչքի առաջ է, մեր սրտերում և հիշողության մեջ: Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի բարեկամների և դաշնակիցների հետ հաջորդ տարի նշելու ենք Մեծ հաղթանակի 80-ամյակը»,- ասել է Գալուզինը:
Նմանատիպ հոդվածներ
Իհարկե, տհաճ էր. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին
Չի կարող մի ղեկավար լինի, ում համար մեծ տհաճություն չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...
«Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». ԱԺ նախագահի խոսնակ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ»...
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...