ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը:
«Այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով»,– նշել են նախարարությունից։
Հիշեցնենք՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների համատեղ աշխատանքի մասին: Նրա խոսքով՝ աշխատանքներին աջակցում է ԱՄՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ով է ՏԿԵ նոր նախարարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ով է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոն...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...
Քյարամյանը հարցաքննվել է․ ինչ է հայտնի․ «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Քյարամյանը...
Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի դատարան ընդդեմ Հայաստանի
Ադրբեջանը Հայաստանի դեմ հիմնական հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան «Հայաստանի կողմից էներգա...